Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հաղթեց Ջոկովիչը

Հաղթեց Ջոկովիչը
05.11.2013 | 11:12

Աշխարհի թիվ երկու թենիսիստ Նովակ Ջոկովիչը փարիզյան տուրի եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով հաղթանակի հասավ Դավիդ Ֆեդերերի նկատմամբ ու արժանացավ գլխավոր մրցանակին: Սա ընթացիկ մրցաշրջանում սերբ թենիսիստի վեցերորդ հաղթական մրցաշարն էր ու քառասուներորդը` մարզական ողջ կարիերայում: Այս հաղթանակով Ջոկովիչը պրոֆեսիոնալ թենիսում դարձավ տասնհինգերորդ մարզիկը, ում հաջողվել է քառասուն ու ավելի անգամ տոնել մեծ հաղթանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ